Տնտեսություն Քաղաքականություն 

Մոսկվան Աբխազիայի հետ շարունակում է համագործացությունը բոլոր ուղղություններով

analitik.am

Աբխազիայի ճգնաժամը խաղաղ լուծում գտավ բանակցությունների բոլոր մասնակիցների իմաստնության և հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբի ցուցաբերած մեծահոգության շնորհիվ: Այդ մասին  ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի նախագահի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապերի հարցերով օգնական Վլադիսլավ Սուրկովը: Նրա խոսքով՝ Մոսկվան Աբխազիայի հետ շարունակում է համագործացությունը բոլոր ուղղություններով և ակտիվորեն աշխատում է Աբխազիայի իշխանությունների հետ:

 

«Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքը դարձավ նախագահի հրաժարականը և արտահերթ նախագահական ընտրությունների ամսաթվի նշանակումը»,- ասել է Սուրկովը:

 

«Մեր համատեղ աշխատանքի համար ոչ մի խոչընդոտ չկա: Ռուսաստանը շարունակում է եղբայրական Աբխազիայի հետ համագործակցել բոլոր ուղղություններով: Մենք ակտիվորեն աշխատում ենք նախագահի պաշտոնակատարի, հանրապետության խորհրդարանի և նորացված կառավարության հետ: Ռուսաստանը ամբողջ ծավալով կապահովի ֆինանսական ու ռազմական աջակցությունն աբխազ ժողովրդին»,- հայտարարել է ՌԴ-ի նախագահի օգնականը:

Աբխազիայի խորհրդարանը մայիսի 29-ին անվստահություն էր հայտնել հանրապետության վարչապետ Լեոնիդ Լակերբայային, իսկ նախագահ Ալեքսանդր Անկվաբին առաջարկել էր կամավոր վայր դնել լիազորությունները: Խորհրդարանը մայիսի 31-ին քվեարկել է արտահերթ նախագահական ընտրություններն այս տարվա օգոստոսի 24-ին անցկացնելու օգտին և հանրապետության նախագահի պարտականությունների կատարումը դրել է ժողովրդական ժողովի խոսնակ Վալերի Բգանբայի վրա:

                          

Հունիսի 1-ին ժողովրդին հղած ուղերձում Անկվաբը հայտարարել է, որ հրաժարական է տալիս: Նա բացատրել է, որ այդ որոշումն ընդունվել է հասարակայնության ներկայացուցիչների, ընտրողների և զինակիցների հետ կայացած բազմաթիվ կոնսուլտացիաներից հետո: Իշխանությունների և ընդդիմության միջև բանակցություններում որպես միջնորդներ են հանդես եկել Ռուսաստանի ներկայացուցիչները:

 

Նույն շարքից