Հայաստան 

ԱԺ-ում լրագրողների աշխատանքին խոչընդոտում են հենց պատգամավորները

Պարզվում է՝ ԱԺ-ում լրագրողների աշխատանքին խոչընդոտում են հենց իրենք՝ պատգամավորները: Վերջիններիցս որևէ տեղեկություն կամ պարզաբանում ստանալու համար լրագրողը ստիպված է ամբողջ օրը քայլել նրանց հետևից՝ կորզելու համար իր հարցի պատասխանը: Եվ Աստված գիտի, կհաջողվի՞ այդ պատասխանը ստանալ, թեկուզ կեսբերան, թե՞ ոչ: Տեղեկություն ստանալու հաջորդ «արգելքը»պատգամավորների բացակայություններն են:



Իսկ ներկաներն էլ, ամենաշատը, մինչև երկրորդ ընդմիջումն են «ձգում», հետո չկան, աննկատ այնպես են «կորչում», որ անգամ սեփական օգնականները չեն հասցնում իմանալ՝ ո՞ւր գնաց «շեֆը», որքա՞ն ժամանակով, կվերադառնա՞, թե՞ ոչ : Ինչպես ասում են, պարտիզանի դեր են կատարում՝ չգիտեմ, չեմ տեսել, չեմ կարող պատասխանել…

 

Թեև այդքանից էլ պետք է գոհանալ, կարող են չէ՞ ընդհանրապես լռել. չխոսել. Իհարկե, կարող են...

Նույն շարքից