Հայաստան 

Պատգամավորները՝ «թըփշըփ» քվեարկության հորձանուտում

ՀՀ ԱԺ-ում այս պահին քննարկման է դրվել «Շահութահարկի մասին» օրենքի նախագիծը:  «Թըփշըփ մի արեք, թողեք հանգիստ քննարկենք»,- առաջարկեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:


ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը նկատեց՝ ինչ «թըփշփի» մասին է խոսքը, երբ արդեն մի բան էլ անցել է:


Իսկ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն էլ այն կարծիքին է, որ «թըփշըփի հարց չկա», եթե կարելի է մի ամիս  հետո էլ քննարկել այդ հարցը, ինչու շտապել:  ԱԺ նախագահ Գալուսատ Սահակյանն էլ տարակուսեց. «Ոնց տեսնում եմ, կարծիքները տարբեր են. մի մասն ասում է՝ կարելի է, մի մասն ասում է՝ ոչ»:


ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Հրանտ Բագրատյանը, տեսնելով, որ Նաղդալյանը շատ է «տաքանում», ասաց. «Տիկին Նաղդալյան, Ձեզ շատ եմ հարգում, բայց փոխեք կա՛մ Ձեզ, կա՛մ տնտեսագիտությունը: Ասում էիք՝  կմտնենք ԵՏՄ, ամեն ինչ կկարգավորվի: Ուր ա՞, 38 տոկոս արտահանման անկում ենք արձանագրել»:


Նույն շարքից