Հայաստան 

Սարգսյանն ու Ծառուկյանը 2 ախպեր են. գեներալ Մանվել

Ոչ ոք չի կարող կռվել հանրապետության նախագահի կամ պետության դեմ։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի և  Գագիկ Ծառուկյանի հաշտվելու վերաբերյալ լրագրողի հարցին:


«Ո՞նց կարա ինչ-որ մեկը կռվի երկրի գերագույն հրամանատարի դեմ։ Սկի թուրքը չի կարում։  Դրանք մնացածը մանր-մունր բաներ են։ Ե՞րբ էին կռվել որ։ Տեսե՞լ ես դու, որ կռվել են։ Բո՞քս ես տեսել։ Երկու ախպերներ են, երկու բարեկամներ են, ընկերներ»,- ասաց գեներալ Մՙանվելը։

Նույն շարքից