Հայաստանում ընդդիմությունը, եթե չի ոչնչացվել, ապա բավական թուլացել է։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ ՍերգեյՄինասյանը։
Ըստ նրա՝ «Բարգհավաճ Հայաստան» կուսակցությունը փորձեց ֆալստարտի միջոցով երկրում ներքաղաքական գործընթաց սկսել և հասկանալի է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները ԲՀԿ-ի ներսում:
«Սակայն ներքաղաքական կյանքի վերլուծության տեսակետից դա ճիշտ չէ։ Դա ոչ մի դրական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի քաղաքական կյանքի վրա։ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերան եթե չի ավարտվել, ապա սառեցվել է»,- նշեց քաղաքագետը: