Այսօր` փետրվարի 25-ին, ԱԺ 7-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված «Կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիները» նախագիծը, որը ներկայացրել էին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մերժվեց 16 կողմ, 67 դեմ և 6 ձեռնպահ քվեարկությամբ:
Վարման կարգով ձայն խնդրեց նախագծի հիմնական զեկուցող Լևոն Զուրաբյանը: Նա հայտարարեց, թե Հայաստանում կառավարման ճգնաժամի քվեարկությունը ԱԺ-ում մեծամասնությունը և հարող ուժերը ճղճիմ անձնական դաշտ տեղափոխեցին, որը համարժեք չէ ստեղված իրավիճակին