Հայաստան 

Կարեն Ավագյանը ԲՀԿ-ի հետ շփման խնդիր չունի և չի ունեցել

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը ԲՀԿ-ի կողմից ԱԺ աշխատանքը բոյկոտելու փաստը նորմալ է համարում: «Բոյկոտը մի ձև է քաղաքականության մեջ: Իրենք ասացին, որ քննարկելու հարցեր ունեն, և որոշ ժամանակահատված հետո ամեն ինչ պարզ կլինինի»ՙ- analitik.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Հարցին, թե շատերը այն կարծիքին են, որ նրանց կողմից այդ քայլը ժամանակ շահելու նպատակով արվեց, նա պատասխանեց, որ, իր կարծիքով՝ ժամանակ շահելու խնդիր բացարձակ չկա, ուղղակի հստակեցնելու խնդիր կա: Նաև կարծիքներ կան , որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լուծարման եզրին է, քանի որ, օրը մի պատգամավոր լքում է կուսակցությունը: Թե այս մասին ինչ կարծիքի է ՀՀԿ-ական պատգամավորը, վերջինս կարճ կապեց. «Դուք ինքներդ ասացիք՝ դրանք կարծիքներ են: Մի փոքր սպասեք, համբերությամբ զինվեք, ամեն ինչ իր տեղը կընկնի»:


Արդյոք հաջողվո՞ւմ է պարոն Ավագյանին նորմալ շփվել ԲՀԿ-ական իր գործընկերների հետ: «Մենք շփման որևիցե խնդիր չենք ունեցել, երբե՛ք»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով «երբեք» բառը:

 

Հիշեցնենք՝ ներքաղաքական վերջին զարգացումների ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն առաջիններից էր, ով լեզվական ջախջախիչ հարվածներ հասցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թե՛ առաջնորդին, թե նրա մյուս թիմակիցներին:

 

 Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից