Ադրբեջանցի դիվերսանտներին Բաքու վերադարձնելու հայտարարությունների հասցեատերը այն կողմը չէր, որը պատասխանատու է դիվերսանտների հետագա ճակատագրի համար և որը նրանց հանդեպ իրավական ակտեր է ընդունել։
Այս մասին փետրվարի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյն Փսակիի այն հայտարարությանը, թե ադրբեջանցի դիվերսանտներին պետք է վերադարձնել Բաքու։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանցի դիվերսանտներին Բաքու վերադարձնելու հարցում հայտարարություններից այն կողմ որևէ այլ զարգացում չի կարող տեղի ունենալ այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն անմիջական ուղերձ չի հղվել։