«Ես կարծում եմ՝ իշխանության հիմնական դերակատարները խուճապի հանգամանքը վաղուց վերացրել են: Խուճապներով չէ, որ պետությունը կազմավորվում ու առաջ է գնում, որևէ մեկը պիտի չվախենա»,- այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչը կարող է խուճապի մատնել իշխանությանը:
Հարցին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հայտնի մականունով դիմելու արգելքն արդեն վերացվե՞լ է, պարոն Սահակյանը պատասխանեց. «Գիտեք, դրանք սեթևեթանքներ են, որ քաղաքականության մեջ երբեմն շահագործվում են, երբեմն՝ մոռացվում: Ինձ համար, ընդհանարապես մականունները մոռացված են», -ասաց ԱԺ նախագահը՝ խնդրելով ավելի կոռեկտ հարցեր տալ: