Վերջին օրերին մամուլը ողողվեց Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու լուրով: Ինչպես հետագայում պարզվեց՝ այդ լուրը տարածել էին Լիսկային սպասարկող ԶԼՄ-ները, քանի որ ոչ Կառավարությունը և ոչ էլ ԿԳՆ-ն տեղյակ չէր, որ կառավարության նման որոշում է եղել:
Analitik.am-ը զրուցեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յ. Սաֆարյանի հետ, ով մեզ փոխանցեց, որ խորհրդի նիստ չի եղել, խորհրդի նախագահը չի փոխվել, քանզի ինքը նիստ հրավիրելու պաշտոնական գրություն կամ հանձնարարություն կառավարությունից չի ստացել: Այն հարցին, իսկ ի՞նչ կլիներ, եթե կառավարությունը որոշեր խորհրդի նախագահի կազմում նշանակել Սուրիկ Խաչատրյանին, Սաֆարյանը պատասխանեց, որ նա չի կարող ասել, թե ինչը կստիպի կառավարությանը նման որոշում կայացնել, բայց դա նրանց կարծիքը կլինի և ինքը չի կարող մեկնաբանել այն:
Ամեն դեպքում այս պահի դրությամբ մի բան է հստակ, որ Լիսկան հերթական անգամ սեփական անձի մասին հիշեցրեց իրեն հատուկ ձևով՝ այս անգամ իհարկե ավելի թեթև մեթոդով՝ բլեֆ անելով:
Հ.Գ. Փառք Աստծո, այս անգամ զոհեր չկան: