Հայաստան 

«Ինձ համար միևնույն է, թե ով կղեկավարի ԲՀԿ-ն». Գալուստ Սահակյան

Մարտի 5-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարությամբ:  Analitik.am-ը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե նա ի՞նչ է կարծում՝  Ծառուկյանը կհայտարարի՞, որ հեռանում է քաղաքականությունից, թե ոչ:  


«Չեմ կարող ասել: Միայն մի բան գիտեմ՝ «Բարգավաճ Հայաստանը» պետք է փոխի իր ռազմավարությունը, հանդես գա նոր ռազմավարությամբ, թե ով կղեկավարի այդ կուսակցությունը, ինձ համար միևնույն է: Դա իրենց խնդիրն է»:


Մարտի 1-ի հուժկու հանհավաքին անդրադառնալով` ԱԺ նախագահն ասաց, որ 1993 թվականից անընդհատ խոսում են հուժկու հանրահավաքների մասին, բայց այդ հուժկու հանրահավաքները ավելի շատ իրականության մոլորություն են, քան ինչ-որ վճռական խնդիր են լուծում:


Իսկ հարցին, թե Սերժ Սարգսյանն ինչպե՞ս է արձագանքել, որ Գագիկ Ծառուկյանի բացակաները հարգելի են համարել ԱԺ-ում, Գ. Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ երկրի նախագահը պիտի արձագանքեր բացակաների համար: Իրավական տեսանկյունից անհարգելի են բացակայությունները»:


Հիմա է՞լ են հանրապետականները կարծում, որ ԲՀԿ-ն պետք է հեռանա քաղաքականությունից. այս հարցադրմանն Աժ նախագահը ասաց, որ այն ինչ նախագահը ներկայացրել է հասարակությանը, այդ շրջանակներում նաև հանրապետականների կարծիքը չի փոխվել:

Նույն շարքից