Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ հուժկու հանրահավաքների մասին հայտարարությունները անհանգստություն չեն առաջացնում:
Իսկ թե ինչպես է վերաբերում մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքին Գալուստ Սահակյանը պատասխանել է. «1993 թվականից ես լսում եմ «հուժկու հանրահավաքների» մասին, բայց իրականում դրանք ավելի շուտ թյուրիմացության մեջ են գցում, քան խնդիրներ են լուծում», ասաց ԱԺ նախագահը, անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի երեկվա այն հայտարարությանը, ըստ որի մարտի մեկին որ հուժկու հանրահավաք է լինելու: