Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ-ում բուռն քննարկվում է, թե «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը 48 ժամյա ռեժիմով քննարկել, թե ոչ: Գրել էինք, որ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դիտողություն էր արել ԱԺ փոխնախագահ, Հանրապետական Հերմինե Նաղդալյանին՝ ասելով, որ Նղդալյանը կամ փոխի ինքն իրեն, կամ տնտեսագիտությունը: Պատճառը Նաղդալյանի«Շահութահարկի մասին» օրենքի նախաձեռնության վերաբերյալ մեկնաբանությունն է եղել:
«Տնտեսագիտության պրոֆեսորը դո՞ւք եք»,- հայտարարել էր Բագրատյանը, ում խոսքից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձեց արձագանքել.«Ժամանակ…» և Գալուստ Սահակյանին ընդհատեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ասելով.«Պարոն տնտեսագիտության դոկտոր, մենք Ձեզ շատ ենք հարգում, բայց Հայաստանը չունի այդ 300 միլիոններն ամեն տեղ…»: ԱԺ նախագահն անջատեց Հերմինե Նաղդալյանի խոսափոխը՝ ընթացքում ասելով.«Մի խանգարի»:
Իսկ երբ իր խոսքն ավարտեց Հերմինե Նաղդալյանը, Գալուստ Սահակյանն արդեն առանց խոսափողի ասաց.«Ես ինչ եք անում, չեմ հականում, իյա»: ԱԺ-ում աղմուկ եղավ, իսկ ԱԺ նախագահը հայտարարեց.«Ես խնդրում եմ «բեսպրեդելի» մի վերածեք պարոն Բագրատյան, որ ժամանակը գա երկուսն էլ կփոխվեն»:
Նյութի աղբյուրը` slaq.am