«Ժառանգություն» կուսակցության պատգամավորը չցանկացավ բացահայտել կարմիր խնձորի առեղծվածը, նշելով, որ մեկ այլ լրագրողի է խոստացել խնձորի պատմությունը պատմել: Analitik.am-ի զարմանքին և դիտարկմանը, թե արդարացի չէ, որ պատագամավորը խտրականություն է դնում լրատվամիջոցների միջև, ասաց, որ դա ամենևին էլ խտրականության դրսևորում չէ. «Պարզապես, երբ լրագրողը զանգահարեց և խնդրեց տալ այդ հարցի պարզաբանումը, խոստացա, որ դա կպահեմ իր համար»:
Փաստորեն, տիկին Փոստանջյանը նաև լրագրողների հեռախոսազանգերին է պատասխանում, թեև շատ անգամ է ասել, որ հեռախոսով հարցազրույց չի տալիս: Analitik.am-ի զարմանքին, թե Փոստանջյանը զանգերի է՞լ է պատասխանում, ասաց՝ երբեմն: «Երբ լրագրողին չեմ ճանաչում, չեմ ուզում հեռախոսով խոսել»,-արդարացավ: Ստացվում է՝ խտրականություն ամեն դեպքում կա:
Ինչևէ, ժառանգական պատգամավորն այդպես էլ չբացեց փակագծերը, բայց խոստացավ առայժմ ոչ ոքի չհայտնել այդ գաղտնիքը, ասաց՝ կխոսի այդ մասին առաջիկա ասուլիսներից մեկում: Հիշեցնենք, երկու օր առաջ Զարուհի Փոստանջյանն իր հետ ԱԺ նիստերի դահլիճ էր տարել կարմիր խնձոր:Լրագրողների հետաքրքրասիրությունը չբավարարվեց, թեև պատագամավորը ասել էր՝ մի փոքր համբերեք, կիմանաք, ինչը, այդպես էլ, տեղի չունեցավ: Կարմիր խնձորի շուրջ լրագրողների շրջանում տարբեր վարկածներ են պտտվում. Օրինակ նրանցից մեկն այն էր, որ այդ կարմիր խնձորը խորհրդանշում է ժառանգության, որպես ընդդիմադիր կուսակցության, կուսությունը:
Հասմիկ Մովսիսյան