Այսօր կառավարության նիստում որոշում կկայացվի՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը վճարման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարված բնական գազի համար տրվող մասնակի փոխհատուցման մասին։ Առաջարկը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N335-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների` նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթների հաշվին 1,512,653,520 դրամ գումարի վճարումը «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում՝ հիմք ընդունելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված համապատասխան տեղեկատվությունը: