Հայաստան 

Դեղեր ներկրելու ոլորտում անելիքներ կան. Հովիկ Աբրահամյան

Այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ կառավարության հերթական նիստին Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարությանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

 

 

Նախարարի խոսքով, լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անդամակցությանը ԵՏՄ-ի հետ:

Կա դեղերի և դեղանյութերի` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծելու դեպքերը կանոնակարգելու և այդ երկրներից ներմուծվող դեղերի իրացման գործընթացի համապատասխանությունը օրենսդրության պահանջներին ապահովելու անհրաժեշտություն:



Նախարարը նշեց, որ հաշվի առնելով խնդրո առարկան՝ շահագրգիռ մարմինների հետ այն քննարկելու համար երեք-չորս օր ժամանակ է անհրաժեշտ:

Վարչապետ հովիկ Աբրահամյանը նշեց, որ  «սա մեզ համար գերակա խնդիր պետք  լինի», հավելելով, որ ոչ միայն ԵՏՄ-ից, այլ երրորդ երկրներից դեղեր ներկրելու ոլորտում անելիքներ կան, լուրջ դժգոհություններ կան հասարակության մեջ:


Նույն շարքից