Հայաստան 

«Դուք ոչ միայն ոտքից եք թոփալ, այլև՝ ականջից». Գալուստ Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանին

«Ես ռեժիմ կսահմանեմ, որ դուք կարողանաք իրար հետ վիճել»,- այսօր ԱԺ նիստերի դահլիճում ասաց Աժ նախագահ Գալուստ Սահակյանը՝ չդիմանալով պատգամավորների լեզվակռվին, որոնք վիճում էին «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկումների շուրջ:

 

«Նորից այն կարծիքին եմ, որ խոսափողն է պատճառը, ինչը ձեզ տանում է պատերազմի, ուստի քննարկումը հետաձգվում է մինչև հաջորդ շաբաթ, որին կմասնակցեք առանց խոսափողների»,- շարունակեց ԱԺ նախագահը՝ նախազգուշացնելով, որ Արծվիկ Մինասյանին չի ասելու:

 

 Նույն պահին էլ հակադարձեց իր խոսքին՝ «միևնույն է՝ ասեմ-չասեմ մասնակցելու է»:


Քննարկման ավարտին  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հիշեցրեց, որ իր անունը հնչեցրել են և իրեն խոսելու հնարավորություն պետք է տրվի: Գ. Սահակյանն իրեն չկորցրեց՝ «լավ անուն է, հնչեցրել են, վա՞տ են արել»:


«Ա՛յ մարդ, տնտեսագիտություն կա, ես ի՞նչ անեմ, մեղավո՞ր եմ»,- նկատեց ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը՝ դեմ գնալով ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի փաստարկներին:

 

Գ.՚Սահակյանն էլ Բագրատյանին խորհուրդ տվեց ելույթները խորությամբ չլսել, որպեսզի վիճաբանություն չծագի: Տեղից, առանց հրավերի ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչի համար ԱԺ նախագահը դիտողություն արեց. «Պարոն Զուրաբյան , փաստորեն, Դուք ոչ միայն ոտքից եք թոփալ, այլև՝ ականջից: Լավ իմացեք, ես Ձեր շշուկներն էլ եմ լսում»:

Նույն շարքից