Հայաստան 

Տավուշի մարզի գնդակոծությունից տուժած համայնքների վնասները կփոխհատուցվեն

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կառավարությանը ներկայացրեց  ՀՀ Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշումը:

Նախարարի խոսքով նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում վերջին ժամանակահատվածում պարբերաբար տեղի ունեցող կրակահերթերի հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու հանգամանքով:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընդհանուր առմամբ վնասվել է 6 համայնքի 134 բնակչի գույք՝  ընդամենը 6.337.900 ՀՀ դրամ արժեքի:   Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Տավուշի մարզպետարանին հատկացնել 6.337.9 մլն դրամի պետական աջակցություն՝ վերոնշյալ սահմանամերձ համայնքների բնակիչների բնակելի տներին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով:

Նշենք, որ փոխհատուցումը վերաբերում է հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքարի գյուղերի գնդակոծությունների վնասին:

 

Նույն շարքից