Ինչպե՞ս կարող է ընդդիմությունը իշխանության հետ համագործակցել, եթե վերջիններիս նպատակը իշխանության գալն է, լրագրողներից մեկի այս հարցին այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իշխանության գալը խնդիր է այն իմաստով, որ ունենան առավել լծակներ իրենց սկզբունքները առաջ տանելու և աշխատեն, որպեսզի այն խնդիրները, որոնք կան հասարակության մեջ, միասնական, համատեղ ուժռերով լուծել»:
Թե ու՞մ է տեսնում ԲՀԿ ղեկավարի պաշտոնում, եթե Ծառուկյանը որոշի հեռանալ քաղաքականությունից, ԱԺ նախագահը պատասխանեց, որ իրենք կհամագործակցեք նրա հետ, ում կընտրի «Բարգավաճ Հայաստանը»:
«Դեռ պարզ չէ, քաղաքական դաշտում կմնա՞ Գագիկ Ծառուկյանը: Եթե մնա՝ կհամագործակցենք, կփոխվի՝ էլի կհամագործակցենք: Քաղաքական դաշտը մեկն է, երկու դաշտ չկա: Յուրաքանչյուրն իր դերակատարումն ունի»,-նշեց նա:
Առաքել Մովսիսյանն է լավ քաղաքական գործիչ, թե՞ Գագիկ Ծառուկյանը, հարցին, պարոն Սահակյանն այսպես պատասխանեց. «Երկուսին էլ կարելի է բնութագրել դրական իմաստով, թերևս մինչև հիմա Առաքել Մովսիսյանի վրա հաղթանակի արյան բծեր կան, և Գագիկ Ծառուկյանին էլ կարելի է խրախուսել, որ բավականին մեծ հաջողություն բերեց Հայաստանի տնտեսությանը»: