Հայաստան 

ՀԱԿ-ի ներկայացրած օրենքի նախագիծը ՀՀ կառավարությունը մերժեց

ՀՀ կառավարությունն այսօր մերժեց Ազգային ժողովի պատգամավորներ Արամ Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լյուդմիլա Սարգսյանի և Լևոն Զուրաբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան-ների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

 

ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հուշարձանների պետական ցուցակների, պահպանական գոտիների նախագծերի, հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, օգտագործման, ամրակայման, նորոգման, վերականգնման կարգերի հաստատման, ինչպես նաև հանրապետական նշանակության հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվության տրամադրման իրավունքը վերապահել  ՀՀ Ազգային ժողովին:


ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց կառավարության եզրակացությունը   նախագծի վերաբերյալ:


«Հարցի հետ կապված ուսումնասիրել ենք տարբերի երկրների առաջավոր փորձը ՝ Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան, Գերմանիա, Լեհաստան, Լատվիա, Ուկրաինա: Նշված պետություններում հիշյալ գործառույթների իրականացումը վերապահված է հանրապետական գործադիր իշխանությանը` կառավարությանը կամ պետական կառավարման տարածքային մարմիններին»,-նշեց Հասմիկ Պողոսյանը:

Նույն շարքից