Հայաստան 

«Եթե հրաշքով ապացուցվի, որ վարչապետը բիզնեսմեն է, կասեմ ՝ հա». Գալուստ Սահակյան

ՀՀ Ազգային Ժողովում այսօր լրագրողների հետ հարց-պատասխանի ժամանակ, հարցին, թե Հովիկ Աբրահամյանը բիզնեսով զբաղվո՞ւմ է, թե՞ ոչ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Եթե ինչ-որ մեկը ինչ-որ հրաշքով կարողանա ապացուցել, որ զբաղվում է, կասեմ ՝ հա: Նա առավոտ գալիս է, մինչև կեսգիշեր աշխատում է, չի՛ զբաղվում»:





Analitik.am-ի հարցին՝ Հերմինե Նաղդալյանը նո՞ւյնպես չի զբաղվում, ասաց՝ ոչ, չի կարող զբաղվել, հաջորդ հարցին՝ բայց ունի՞ բիզնես, ԱԺ նախագահն ասաց. «Ես չգիտեմ, ով ինչ ունի, բայց մի բան գիտեմ, որ պետական չինովնիկը պիտի բիզնեսով չզբաղվի»:




Լրագրողներից մեկի հարցին՝ իսկ Ծառուկյանը ինչո՞վ պետք է զբաղվի, ԱԺ նախագահը շեշտեց. «Ե՛վ բիզնեսով, և՛ քաղաքականությամբ, ինչով ցանկանա, բայց վերջին հաշվով, պիտի տարանջատի, թե ինչն է իրեն պետք»:


Թե, իր կարծիքով, Ծառուկյանն այդ երկուսից որը պետք է ընտրի, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այսօրվա դրությամբ, բիզնեսն ավելի կարևոր է, քան քաղաքական գործունեությունը: «Քաղաքականությամբ թող զբաղվեն պրոֆեսիոնալները, որոնք տարիներ շարունակ փորձությունների ճանապարհով են անցել, ունեցել են վերելքներ և վայրէջքներ ու դարձել են քաղաքական գործիչներ»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Նույն շարքից