Հայաստան 

Իրանում ՀՀ նոր դեսպանը հանդիպել է պատգամավորների հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ հանձնաժողովի անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը  հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Արտաշես Թումանյանի հետ:


Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերություններին վերաբերող հարցեր: Արտաշես Թումանյանը խոսել է Իրանում ՀՀ դեսպանության միջոցով երկու երկրների փոխգործակցության զարգացմանն ուղղված ծրագրերից:


Արտակ Զաքարյանը նորանշանակ դեսպանին հաջողություն է մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ եւ նշել, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստ է աջակցել բոլոր նախաձեռնություններում, հատկապես խորհրդարանական հարաբերությունները զարգացնելու եւ միջխորհրդարանական կապերն ամրապնդելու առումով:


Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ խորհրդարանական համագործակցությանը, հումանիտար, մշակութային ոլորտներին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Նույն շարքից