Հայաստան 

ՀԱԿ-ից ոչ բոլորն են պայքարում գործի բացահայտման համար. «Մարտի 1»-ի զոհի հայր

analitik.am

Վաչագան Ֆարմանյանը, ով «Մարտի 1»-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ՀԱԿ-ից ոչ բոլորն են պայքարում այս գործի բացահայտման համար:

 

«Նրանք, որոնք անջատվեցին ՀԱԿ-ից, ոչ վախենում եմ, ոչ էլ ամաչում եմ, տղայիս գերեզմանի տեղը չգիտեն, տան տեղը չգիտեն: Հանձինս՝ Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Ես շատ խիստ վրդովված եմ: Ի՞նչն է պատճառը, թող ինձ բացատրի, մի պատճառ պիտի ունենա չէ՞: Քանի տարի է՝ ինքը դեպուտատ է, ես նրանից լավ բան չեմ լսել, չի էլ արտահայտվել»,- ասաց Վաչագան Ֆարմանյանը:

Նույն շարքից