Հայաստան 

Եթե 4-րդ նախագահն էլ գա, նույն այս համակարգով նույն խնդիրներն առաջանալու են. Արմեն Ռուստամյան

analitik.am

«Եթե 4-րդ նախագահն էլ գա, նույն այս համակարգով նույն խնդիրներն առաջանալու են, քանի որ այս համակարգը մեծ ռիսկ է պարունակում՝ արյունահեղություններ, իշխանությունները փոխելու համար առճակատումների հնարավորություններ։ Դրա համար ասում ենք՝ այնպիսի համակարգ լինի, որ ընտրությունների միջոցով իշխանությունները փոխենք»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամին հայտարարեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:



 Իսկ հարցին, թե արդյո՞ք ՀՅԴ-ն ժողովրդավարական գործընթաց է համարում Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումն ու հետագա զարգացումները, Ա. Ռուստամյանն ասաց, որ իրենք դա համարում են ստեղծված վիճակում լավագույն արդյունքը՝ հավելելով, որ իրենք միշտ են ասել, որ երկրում վաղուց ժողովրդավարական վիճակներ չկան:



«Դա վաղուց հայտնի է, և մեր նպատակն է երկրում ստեղծվի ժողովրդավարական համակարգ»,-հայտարարեց նա, ասելով՝ «ունենք այն, ինչ ունենք և լավ է, որ հնարավոր եղավ խուսափել արյունահեղությունից»։

Նույն շարքից