Հայաստան 

Այլևս իրավասու չեմ համարում հանդես գալ ԲՀԿ-ի անունից. Տիգրան Ուրիխանյան

analitik.am

Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանն այլևս իրեն իրավասու չի համարում հանդես գալու «Բարգավաճ Հայաստանի» անունից:

Այս մասին գրում է  Tert.am-ը: հարցին, թե նա այլևս ԲՀԿ մամուլի քարտուղա՞րը չէ, Ուրիխանյանը պատասխանել է.

«Ես ընդամենը մեկ ձևակերպում տվեցի: Որ հրաժարված լինեի, կասեի՝ հրաժարվել եմ, ես ասում եմ, որ այլևս ինձ իրավասու չեմ համարում խոսելու ԲՀԿ-ի անունից»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Արձագանքելով դիտարկմանը, որ շատ բարդ է իր պատասխանը, նա ասաց. «Դե, քաղաքականությունը շատ բարդ է բա….Ես կրկնում եմ՝ հայերենով, կիրթ հայերենով ձևակերպումներ տվեցի»:

Նույն շարքից