Հայաստան 

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

 



«Համացանցում և այլ տպագիր լրատվամիջոցներում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմից վերջին օրերին կուսակցության մարզային կառույցը կազմաքանդելու հետ կապված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք հետևյալը.

 

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցը լուծարվել է 2012թ. սկզբին ` կապված սպասվող խորհրդարանական ընտրություններին ըստ ընտրատարածքների նախապատրաստվելու հրամայականի հետ: Մարտուն Գրիգորյանին այդ ժամանակ վստահվել է ԲՀԿ թ. 34 ընտրատարածքային խորհրդի ղեկավարումը: Խորհրդի գրասենյակն այսօր էլ բնականոն հունով իրականացնում է իր գործառույթները: Այս օրերին` երեք տարի անց, չեղած կառույցի կազմաքանդումը Մարտուն Գրիգորյանին վերագրելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական շառլատանություն: 

 

 

 

Բացարձակ անհիմն, մերկապարանոց այս տեղեկատվությունը, ըստ մեզ, ճանապարհ անցած մարդկանց միջև անհաշտություն, կասկածամտություն սերմանելու, ԲՀԿ-ի ղեկավարության և պատգամավոր Մարտուն Գրիգորյանի` տարիների ընթացքում ձևավորված գործնական և միևնույն ժամանակ ջերմ մարդկային հարաբերությունները ստվերելու անբարո նպատակ է հետապնդում: 

 

 

Մարտուն Գրիգորյանի գրասենյակը հորդորում է լրատվամիջոցներին պատգամավորի փոխարեն չպատասխանել ենթադրյալ հարցերին, չտրվել երևակայությանը և բոլոր հարցերի պատասխաններին սպասել առաջիկայում, իր կայքէջում»:

Նույն շարքից