Հայաստան 

ՀՀԿ-ն դատապարտել է Նեմցովի սպանությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է ս./թ. փետրվարի 27-ին Մոսկվայում ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը եւ իր ցավակցությունն է հայտնում նրա հարազատներին, մերձավորներին եւ բարեկամներին:



«Հույս ենք հայտնում, որ ՌԴ իրավապահ մարմինները շուտափույթ կբացահայտեն հանցագործությունը կատարողներին եւ կպատժեն օրենքի ողջ խստությամբ»,- ասված է ՀՀԿ հաղորդագրության մեջ:



Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր Մոսկվայում՝ Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա,  փետրվարի 28-ի գիշերը:

Նույն շարքից