Հայաստան 

Պատգամավորը՝ «Շահութահարկի մասին» օրենքի վերաբերյալ. օրենք է՝ արտահանման մոնոպոլիզացիայի համար

analitik.am

ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում ընդունվեց «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:



Նախագծին կողմ քվեարկեց 68, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 23 պատգամավոր:



Նաիրա Զուրաբյանը իր ելույթում նշեց, որ հարգելի պատճառներով ԲՀԿ-ն  չի կարողացել մասնակցել նախագծի քննարկումներին, ուստի նախագխին ձեռնպահ կքվեարկեն:

 

«Մեզ շահութահարկ պետք չի ընդհանրապես,  դուք ասեցիք՝ հետաձգեք մի շաբաթ քննարկենք, ի՞նչ եք քննարկել»,- ասաց ՀԱԿ պատգամավոր  Հրանտ բագրատյանը՝ նշելով, որ ընդամենը հինգ րոպե առաջ զանգում ասում են, որ քննարկում կա, ու չեն հասցնում գալ, մասնակցել:

 

«Այս օրենքի փոփոխությունը զարկ է տալու մեր արտահանմանը: Հանրապետականը մնում է իր կարծիքին»,-ասաց ՀՀԿ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական  Վարդան Այվազյանը:

 

Իսկ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն խոսքով այս օրենքը օրենք է արտահանման մոնոպոլիզացիայի  համար:


Նույն շարքից