ՀՀ պաշտոնաթող նախագահների վարձատրության և անվտանգության ապահովման օրենքի նախագծում փոփոխություններ կլինեն, քանի որ այսօր ԱԺ-ում քննարկման դրված «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծի փաթեթն ընդունվեց:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և ընդունվեց 98 կողմ, 2 դեմ և 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությամբ` ՀՀ նախկին նախագահները գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով թոշակ կստանան: Ինչպես նաև օրենքի մեկ այլ դրույթի համաձայն` պաշտոնաթող նախագահին մինչև 70 տարին լրանալը հատկացված գրասենյակը այսուհետ վերջինիս է ամրացվելու ցկյանս և ժամանակային սահմանափակում չի ունենալու: