«Գազպրոմն» այլևս մտադիր չէ հետաձգել Ուկրաինայի «Նավթոգազ» ընկերության համար սահմանված կանխավճարի ժամկետները: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Վերջինս հավելել է, որ պարտքի մարման վերջին ժամկետը հունիսի 16-ն է, երբ «Գազպրոմի» հաշվին պետք է 1951 մլրդ դոլար փոխանցված լինի:
«Գազպրոմի» ղեկավարը հավելել է, որ հակառակ պարագայում կանխավճարի ռեժիմ կսահմանվի: «Ոչինչ վճարված չէ, մատակարարումները զրո են», - ամփոփել է Միլլերը:
Միլլերը մեկնաբանել է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար «Նավթոգազը» պետք է նաև առաջընթաց գրանցի ապրիլ-մայիս ամիսների հաշիվները վճարելու համար: Վերջինս ընդգծել է, որ եռակողմ բանակցությունների ընթացքում Ուկրաինայի պարտքը մեծացել է 2 մլրդ դոլարով, և այժմ չվճարված մատակարարումներն արդեն կազմում են 11 150 մլրդ խմ: