Քաղաքական Տնտեսություն 

«Գազպրոմ»-ը Ստոկհոլմի միջազգային միջնորդ դատարանում «Նաֆտոգազ Ուկրաինա» ազգային բաժնետիրական ընկերության դեմ հայց է հարուցել

«Գազպրոմ»-ը Ստոկհոլմի միջազգային միջնորդ դատարանում «Նաֆտոգազ Ուկրաինա» ազգային բաժնետիրական ընկերության դեմ հայց է հարուցել մատակարարված բայց չվճարված գազի դիմաց 4,5 մլրդ դոլարի չափով պարտքի գանձման մասին, տեղեկացնում է ընկերությանը:

 

 

«Գազպրոմը» հունիսի 16-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ից սահմանել Է «Նաֆտոգազ Ուկրաինի»-ի համար գազի մատակարարումների կանխավճարի ռեժիմ: «Որոշումն ընդունվել է «Նաֆտոգազ Ուկրաինի»-ի խորոնիկական չվճարումների պատճառով: Մատակարարված ռուսական գազի դիմաց ընկերության ժամկետանց պարտքը կազմում Է 4,458 միլիարդ դոլար. 1,451 միլիարդ դոլարը՝ 2013 թվականի նոյեմբեր - դեկտեմբերի համար և 3,007 միլիարդ դոլարը՝ 2014 թվականի ապրիլ – մայիսի համար»,- ասված է ռուսական հոլդինգի հաղորդագրության մեջ, տեղեկացրել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Նույն շարքից