Տնտեսություն Քաղաքականություն 

Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի կողմից ԵՄ ասոցացման մասին համաձայնագրերի ստորագրումը կարող Է վնասել Ռուսաստանի տնտեսությանը

analitik.am

Մոսկվայում այն կարծիքին են, որ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի կողմից Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրերի ստորագրումը կարող Է վնասել Ռուսաստանի տնտեսությանը: Այդ մասին ասված Է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է հունիսի 26-ին:

 

Կիևը, Թբիլիսին և Քիշնևը պլանավորում են հունիսի 27-ին ստորագրել ասոցացման համաձայնագրեր, որոնցով նախատեսվում Է նրանց մուտքը Եվրամիության ազատ առևտրի գոտի: ՌԴ-ի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ այդ դեպքում Ռուսաստանն ստիպված կլինի իր ներքին շուկան պաշտպանել եվրոպական ապրանքների անմաքս հոսքից, մասնավորապես, Ուկրաինայի տարածքով:

 

«Մենք նախկինի պես այն կարծիքին ենք, որ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրերի կնքումը կարող Է վնասել Ռուսաստանի տնտեսությանը՝ կապված մեր հարևանների հետ կոոպերացիոն կապերի խզման և առևտրատնտեսական հարաբերությունների կրճատման հետ»,-ընդգծել Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

 

ԱԳՆ-ում հիշեցրել են, որ Եվրահանձնաժողովն առաջարկել Է հուլիսի 11-ին նախարարական հանդիպում անցկացնել Ռուսաստան-Եվրամիություն-Ուկրաինա ձևաչափով, ինչին ռուսական կողմը տվել Է իր համաձայնությունը:

 

Նույն շարքից