Հայաստան Տնտեսություն Քաղաքականություն 

Սերգո Կարապետյանն ընդունել է Իրաքում ՀՀ նորանշանակ դեսպանին

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` հուլիսի 11-ին, ընդունել է Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Կարեն Գրիգորյանին: Նշանակման երկիր մեկնելուց առաջ, վերջինս այս հանդիպմամբ ցանկանում էր որոշակիացնել հետագա համագործակցության ընդլայնումը՝ հայ-իրաքյան միջպետական կապերի շրջանակներում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների առավել իրատեսական ուղղությունների մասով: Շնորհավորելով դեսպանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի և Իրաքի գյուղատնտեսության նախարարությունների միջև առկա կապերը և նշել, որ ոլորտը ունի զարգացման և ընդլայնման մեծ ներուժ: Նախարարը, մասնավորապես, առանձնացրել է Հայաստանից Իրաք ոչխարի միս, թարմ պտուղ-բանջարեղեն, կարտոֆիլ, հանքային և խմելու ջրեր, բնական հյութեր և բանջարեղենային պահածոներ արտահանելու հնարավորությունը:

 

 

Դեսպան Կարեն Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ներկայացված տեղեկատվության համար` պատրաստակամություն է հայտնել իրաքյան կողմի հետ տեղում առավել մանրամասնորեն քննարկել հիշատակված ոլորտներում համագործակցության իրականացման հնարավորությունը` բարենպաստ պայմաններ ստեղծելով արտահանումների ապահովման համար:

Նույն շարքից