Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Ուկրաինական ճգնաժամը վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը. ԱՄՀ

analitik.am

Ուկրաինական ճգնաժամը համաշխարհային տնտեսությանն ավելի ու ավելի մեծ վնաս է հասցնում: Դա հետևում է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցից, որը կներկայացվի հինգշաբթի՝ հուլիսի 24-ին, գրում է korrespondent.net-ը:

 

 

Կոնֆլիկտի ընթացքում կտրուկ ավելացած «աշխարհաքաղաքական վտանգները» կարող են հանգեցնել էներգակիրների համաշխարհային գների նշանակալի աճի՝ զգուշացնում են զեկույցի հեղինակները, որի մասին դեռևս հրապարակումից առաջ հայտնում է Süddeutsche Zeitung թերթը:

 

 

Արդյունքում՝ կդանդաղի տնտեսության աճը տարբեր երկրներում: Մասնավորապես, 2014 թվականին ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կաճի 1,7 տոկոսով՝ ավելի քիչ, քան ենթադրվում էր ավելի վաղ, կարծում են Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները: Նրանց գնահատմամբ՝ եվրոգոտում ընթացիկ տարվա արդյունքներով տնտեսական աճը կկազմի 1,1 տոկոս: Դա 0,1 տոկոսով քիչ է, քան նշված էր նախկին զեկույցում: Դրա հետ մեկտեղ՝ գերմանական տնտեսության հարցում կանխատեսումը 1,7 տոկոսից աճել է մինչև 1,9 տոկոս։

Նույն շարքից