Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը կթողնի ԲՀԿ-ի ղեկավարի պաշտոնը: Նրա խոսքով՝ Ծառուկյանն այդ մասին կհայտարարի մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ համագումարում:
Մելքումյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը կհրաժարվի նաեւ պատգամավորի մանդատից եւ որոշ ժամանակով կհեռանա քաղաքականությունից:
«Կարծում եմ, նա ժամանակավորապես կհեռանա»,-ասել է Միքայել Մելքումյանը: