Հայաստան 

Հայաստանում այս տարվա վերջին կարող է տեղի ունենալ Կառավարության եւս մեկ փոփոխություն. Ս. Սաֆարյան

Մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարել է , որ չի բացառել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը։

Հայաստանում այս տարվա վերջին կարող է տեղի ունենալ Կառավարության եւս մեկ  փոփոխություն։


«Ներկայիս կառավարությունը ձեւավորվել է 2014թ. ապրիլի 3-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջները բավարարելու համար։ Սակայն մենք տեսանք, որ, ինչպես նշեց Սերժ Սարգսյանը, ձեռք բերված որոշակի համաձայնություններ խախտվել են։ Հարց է առաջանում, այս դեպքում դեռ երկա՞ր կպահպանի Սերժ Սարգսյանը Կառավարությունը, որը, ինչպես նա ժամանակին  նշել է, ձեւավորվել է բոլորի համար ընդունելի լինելու նպատակով։


Հետեւաբար ես կարծում եմ, որ հնարավոր է, տարվա վերջին մենք ականատես կլինենք Կառավարության եւս մեկ փոփոխության»,- հայտարարել է Սաֆարյանը՝ հավելելով, որ իշխող կուսակցությունը նման թիմով ուղղակի չի կարող սկսել 2017թ. նախընտրական փուլը եւ նույնիսկ սահմանադրական բարեփոխումների գործընթացը։

Նույն շարքից