Կառավարության նիստից հետո Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ խոսեց երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վերաբերյալ: Նախարարն իր մտահոգությունը հայտնեց տեղի ունեցածի առթիվ:
Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչի հետևանք է դա, երբ օրը ցերեկով նման սպանություններ են տեղի ունենում, Մանուկյանն ասաց. «Կարծում եմ քննությունը այդ հարցի պատասխանը պիտի տա»: Հարցին, թե քրեակատարողական հիմնարկի պահակակետում զինված մարդիկ են եղել, նրանք չէի՞ն կարող միջամտել, նախարարը պատասխանեց, որ ՔԿՀ-ն հսկող անձինք իրավունք չունեն իրականացնել նման գործառույթներ, որոնք բնորոշ են Ոստիկանությանը կամ քննչական ծառայություններին:
Լրագրողները այն հարցին, թե արդյոք այդ տարածքում տեսախցիկներ եղե՞լ են, որոնք ֆիքսել են փոխհրաձգությունը, Մանուկյանը նկատեց. «Կոնկրետ այդ տարածքում կան, թե չկան, ես այս պահին չեմ կարող պատասխանել»,-եզրափակեց նա՝ հեռանալով շենքից: