Կառավարության նիստից հետո Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչու Ռուսաստանից Հայաստան ժամանած քաղաքացիներից շատերը չեն կարողանում կրկին ՌԴ մեկնել. «Այստեղ խոսքը դեպորտին չի վերաբերում, դեպորտը այն է, որ անձը գտնվում է օտարեկրյա տարածքում և այնտեղ վարչական վարույթ է սկսվում այդ մարդու նկատմամբ և արտաքսում են:
Այս դեպքում խոսքը մուտքի արգելանքի մասին է, իսկ մուտքի արգելանքը դրվել է Ռուսաստանի օրենսդրության պահանջները խախտելու պատճառով, և բոլորս էլ տեղյակ ենք, որ վերջին երկու տարվա ընթացքում և՛ պրակտիկան, և՛ կարգը խստացվում է Ռուսաստանում»,-ասաց Եգանյանը:
«Խախտումները հիմնականում երկու տեսակ են, առաջինը` միգրացիոն օրենսդրության պահանջների խախտում, օրինակ, նախատեսված է, որ անձը նախկինում 7, իսկ ներկայում 30 օրվա ընթացքում հաշվառման պետք է կանգներ և այդ մասին տեղեկացներ համապատասխան ծառայություներին:
Երկրորդը վարչական իրավախախտումներով նախատեսված արարքներ, խախտումեր թույլ տալն է, օրինակ, դա կարող է լինել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տալը: Անկախ այն հանգմանաքից՝ տուգանքը վճարել է, թե չի վճարել, եթե այդպիսի խախտում կա Մոսկվա կամ Սանկտ Պետերբուրգ քաղաքներում, դա հիմք է մուտքը հետագայում արգելելու համար»,- պարզաբանեց Եգանյանը:
Այն հարցին, թե արդյոք ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությունը որոշ առավելություններ չի՞ սահմանում ՀՀ քաղաքացիների համար, Եգանյանն արձագանքեց, որ ԵՏՄ-ն այլ հարցերում դրական ազդեցություն ունի. «ԵՏՄ-ն էապես դյուրացնում է աշխատանքային միգանտների հետ կապված գործառույթները: Համեմատենք Տաջիկստանի և Հայաստանի քաղաքացիներին: Հայաստանը ԵՏՄ-ի կազմում է, իսկ Տաջիկստանը՝ ոչ, Տաջիկստանի կամ Ուզբեկստանի քաղաքացին, որպեսզի Ռուսաստանում աշխատանքային գործունեություն իրականացնի, նա պետք է պատենդ ձեռք բերի և քննություն հանձնի ռուսերեն լեզվից, Ռուսաստանի պատմություն, պետք է երեք հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք ներկայացնի, պետք է վճարի պետական տուրք: Նշածս բոլոր գործերից ՀՀ քաղաքացին ազատված է, աշխախատեղ զբաղեցնելու հարցում մեր քաղաքացին և Ռուսաստանի քաղաքացին ունեն հավասար իրավունքներ»,- եզրափակեց Եգանյանը: