Հայաստան 

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը դրված է բաց քննարկման. Գ. Սահակյան

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը դժվարանում է ասել , թե  սահմանադրական բարեփոխումների վերջնական նախագիծը պատրաստ աշնանը լինելուց հետո  երբ կդրվի հանրաքվեի ։

«Դա կլինի այն ժամանակ, երբ քննարկումների արդյունքում նոր սահմանադրությունը պատրաստ կլինի շրջանառության մեջ դրվելու։ Կարծում եմ՝ երեւի աշնանը պատրաստ կլինի, բայց չեմ կարող կոնկրետ ասել, աշնանը կլինի, թե 2016թ. գարնանը»,- այսօր՝ մարտի 5-ին ասաց Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե երբ հանրաքվեի կդրվի նոր սահմանադրությունը։

Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը դրված է բաց քննարկման,  եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ, հասարակական միավորում կարող է այն քննարկել։

Նշենք, որ 2014թ. հոկտեմբերի 15-ին սահմանադրական բարեփոխումների հարցով փորձագիտական հանձնաժողովը Հայաստանի նախագահին էր ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Բարեփոխումները վերաբերվում են նաեւ կառավարման համակարգի եւ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերից միայն ՀՅԴ-ն է կողմ արտահայտվել բարեփոխումներին:

Նույն շարքից