Հայաստան 

ԲՀԿ-ն լքողների անուններն արդեն հայտնի են. Ն. Զոհրաբյան

 Այսօր՝ մարտի 5-ին, ԲՀԿ արտահերթ համագումարից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ  ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը դուրս է եկել ԲՀԿ-ից:


Նրա խոսքով՝ առաջիկա ժամերին Օսկանյանը հայտարարություն կտարածի դրա վերաբերյալ:


Հարցին՝ կուսակցությունը լքելու ցանկություն ունեցողներ էլի՞ կան, Զոհրաբյանը պատասխանել է, որ ԲՀԿ-ն լքողների անուններն արդեն հայտնի են: Միաժամանակ նա չի բացառել, որ կլինեն էլի դուրս եկողներ:


Դիտարկմանը, որ ԲՀԿ-ում ժամանակին մի քանի հարյուր մարդ կար, իսկ հիմա նրանց շարքերը նկատելիորեն նոսրացել են, Զոհրաբյանն արձագանքել է. «ԲՀԿ-ն շատ արագ կվերականգնվի»:

Նույն շարքից