Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մուրադ Գուլոյանը դեռ չի որոշել՝ մնա, թե դուրս գա ԲՀԿ-ից:
Մենք զանգահարել էինք նրան, որպեսզի ճշտենք՝ դուրս է գալու ԲՀԿ-ից, թե ոչ, նա նշեց, որ տեղը հարմար չի, ոչինչ չի կարող ասել, այնուհետեւ հավելեց. «Առայժմ չեմ որոշել, կորոշեմ՝ կասեմ»:
Ի դեպ, Մուրադ Գուլոյանը չէր մասնակցում ԲՀԿ արտահերթ համագումարին: Իսկ Գագիկ Ծառուկյանը համագումարին մասնակցելուց հետո լքել է ԲՀԿ գրասենյակը, այնուհետեւ ընտրել են ԲՀԿ նախագահ եւ տեղակալ: Այնուհետեւ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ինչպես նաեւ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, հայտարարել են ԲՀԿ-ից դուրս գալու մասին, սակայն նշել են, որ չեն թողնում իրենց պաշտոնը, առաջինի դեպքում՝ պատգամավորի պաշտոնը, երկրորդի դեպքում՝ քաղաքապետի պաշտոնը:
Սկզբնաղբյուր` news.am