Analitik.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն, Գագիկ Ծառուկյանի խնամի՝ Մուրադ Գուլոյանը, փեսա Կարո Գուլոյանը, ինչպես նաև Գուլոյանների հետ կապ ունեցող բոլոր ԲՀԿ-ականները լքելու են ԲՀԿ-ն: Մուրադ Գուլոյանը վայր չի դնի պատգամավորական մանդատը, սակայն դուրս կգա կուսակցությունից: Այդ կերպ կվարվեն նաև Գուլոյանների ընտանիքի հետ կապ ունեցող բոլոր այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ եղել են ԲՀԿ-ի կողքին: