Հայաստան 

Մարտուն Գրիգորյանը փոխել է իր նախկին որոշումը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը փոխել է իր նախկին որոշումը. Նա դուրս կգա ԲՀԿ-ից, բայց կմնա խմբակցության անդամ:


Նա որոշել է մնալ, որպեսզի չկորցնի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, թեեւ նախկինում հայտնել էր, որ պատրաստ է գնալ դրան:


Այս հանձնաժողովը Դոնթի բանաձեւով բաժին էր ընկել ԲՀԿ-ին, եթե Մ. Գրիգորյանը դուրս գար ԲՀԿ-ից, ԲՀԿ խմբակցությունը այն հանձնելու էր հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից