Հայաստան 

Ծառուկյանին այնքան ասացին՝ դու կարող ես, կարող ես, որ ինքը հավատաց. Կ. Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համոզված է, որ այսօր Գագիկ Ծառուկյանի ամենաերջանիկ օրն է։


«Շատերը չարախնդում են, բայց այսօր Գագիկ Ծառուկյանի ամենաերջանիկ օրն է։ Ինքը շատ կհիշի այդ օրը, շատ մարդկանց կօրհնի։ Գագիկ Ծառուկյանը բիզնեսի մարդ է, նա շատ էր տանջվում»,- այսօր՝ մարտի 6-ին, լրագրողներին ասաց քաղտեխնոլոգը։


Նրա խոսքով՝ Ծառուկյանը մտել էր քաղաքականություն եւ ստիպված էր խաղալ, ինչպես շախմատում է ասված՝ ձեռք ես տվել, պետք է խաղաս։


«Ծառուկյանին այնքան ասացին՝ դու կարող ես, կարող ես, որ ինքը հավատաց»,- ավելացրեց Կարեն Քոչարյանը։


Նա նշեց, որ սա առաջին դեպքն է, որ Սերժ Սարգսյանն այսպես է վարվում, որն էլ նրան թույլ է տալիս ենթադրել՝ եղել են ստորգետնյա գործընթացներ, որոնք առաջացրել են երկրի նախագահի պոռթկում. «Սերժ Սարգսյանը երբեք նման կերպ չէր արտահայտվել եւ ոչ մեկի մասին։ Համոզված եմ, որ եղել են փաստեր, ձայնագրություններ, որոնք դրվել են նրա սեղանին, դրա համար Սերժ Սարգսյանն այս կերպ վարվեց»։



Նույն շարքից