Հայաստան 

ԲՀԿ գրասենյակը տեղափոխվում է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները ժամանակավորապես դրվել են պատգամավոր Վահան Բաբայանի վրա: Այս մասին ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ կենտրոնական գրասենյակը՝ Կոնյակի գործարանի տարածքից հանելուն, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ բնականաբար գրասենյակ պետք է տեղափոխվեր, այժմ հարմար տարածք են փնտրում՝ վարձակալության համար:

Նշենք, որ Տիգրան Ուրիխանյանը հրաժարական է տվել ԲՀԿ մամուլի քարտուղարի պաշտոնից:


Սկզբնաղբյուր՝ news.am

Նույն շարքից