Հայաստան 

ԲՀԿ-ում ընթանում էր «բեռնաթափում». «Հայկական ժամանակ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Այն տեմպը, որով երեկ ընթանում էր ԲՀԿ-ի «բեռնաթափումը», թերևս սպասելի էր:

Բայց եթե այդ նույն տեպմը պահպանվի նաեւ ապագայում, ապա այդ կուսակցությունը կարող է վերածվել լավագույն դեպքում գաճաճ կուսակցության, վատագույն դեպքում՝ մարդ-կուսակցության:

Նույնը վերաբերում է նաեւ ԲՀԿ խմբակցությանը: Սույն խմբակցությունը, որը մինչև վերջին վայրիվերումները բաղկացած էր 36 պատգամավորներից, հիմա կարելի է բաժանել մի քանի շերտերի:

Խմբակցությունը լքածները

  1. Գրիգորի Մարգարյան
  2. 2. Մելիք Մանուկյան
  3. 3. Մատուն Գրիգորյան
  4. 4 Մուշեղ Պետոյան
  5. 5 Դավիթ Քոչարյան

Կուսակցությունը լքածները

  1. Արագած Ախոյան
  2. Կարո Կարապետյան
  3. Բազմասեր Առաքելյան
  4. Ռուստամ Գասպարյան
  5. Վարդան Օսկանյան
  6. Հարություն Ղարագյոզյան
  7. Աբրահամ Մանուկյան

Այսինքն ԲՀԿ խմբակցությունն այս պահին իրականում ունի 24 պատգամավոր:

Դեռ մնում են, բայց...

  1. Արային Աղաբաբյան
  2. Արմեն Ավետիսյան
  3. Արա Արամյան
  4. Լյովա Խաչատրյան
  5. Արշակ Մխիթարյան
  6. Տիգրան Ստեփանյան
  7. Տիգրան Ներսիսյան
  8. Մուրադ Գուլոյան
  9. Տիգրան Ուրիխանյան
  10. Մերուժան Սիմոնյան
  11. Վահագն Մախսուդյան
  12. Հրանտ Դավթյան

Այս պատգամավորները կարող են առաջիկայում ցանկացած պահի լքել կուսակցությունը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից