Հայաստան 

Վլադիմիր Գասպարյանի շնորհավորանքը կանանց՝ տոնի կապակցությամբ

analitik.am

Սիրելի՛ կանայք:


ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և կանանց տոնի առթիվ:

Մեր գործընկերուհիներին, որոնք ընտանիքի պահապանի սրբազան գործի հետ արժանապատվորեն են կրում ոստիկանի կոչումը, հաղթահարում մեր առաքելության բոլոր դժվարությունները, մաղթում եմ սեր, լույս և երազանքների իրականացում:

Ջերմորեն շնորհավորում եմ մեր ծառայակիցների կանանց, մայրերին, դուստրերին:

 

Տոնի առթիվ բարեմաղթանքներս եմ հղում բոլոր կանանց:

Թող երջանկություն, շենություն լինի ձեր օջախներում, հաջողություններ՝ աշխատանքում և անձնական կյանքում:

Աստված ձեզ պահապան:

Նույն շարքից