Հայաստան 

ԿԸՀ-ն բաժանել է Գետարգելի ընտրատեղամասի պաշտոնները

analitik.am

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի ապրիլի 5-ին Կոտայքի մարզի Գետարգել համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի նոր ընտրության համար ձեւավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ: Համաձայն իրականացված բաշխմանը` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնները կզբաղեցնեն համապատասխանաբար Հայաստանի Հանրապետական եւ «Օրինաց Երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները:


Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է ս.թ. մարտի 15-ին կայանալիք Արմավիր քաղաքային համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրել է ֆինանսական խախտումների բացակայությունը, եւ նիստից հետո տեղեկանքը տեղադրվել է հանձնաժողովի համացանցային կայքում:

Նույն շարքից