Հայաստան 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

analitik.am

Սիրելի կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:

Գարնանային այս գեղեցիկ տոնն աշխարհը լցնում է բարությամբ, երջանկությամբ և սիրով, քանի որ այն նվիրված է մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին և դուստրերին: Շնորհակալություն ձեր սիրո, ջերմության, հոգատարության, իմաստնության, մեր աշխարհն ավելի գեղեցիկ, լուսավոր, ներդաշնակ և բարի դարձնելու ձեր ունակության համար: 

 

Թանկագին կանայք,


Անգնահատելի է ձեր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության, մեր ժողովրդի և նրա ստեղծած արժեքների հարատևության, ազգապահպանության գործում: Մեծ է ձեր ավանդը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում, անփոխարինելի է ներուժը կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ ասպարեզներում: 
Սիրելի կանայք, 

Եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն և ընտանեկան ջերմություն:
 

Նույն շարքից