Հայաստան 

ԲՀԿ-ն վերադարձավ 2007թ. «ռելսերի» վրա. Ստյոպա Սաֆարյան

analitik.am

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝  իշխանությունն ընդամենը Գագիկ Ծառուկյանը ցույց տվեց, թե ով է իրականում ԲՀԿ-ի «տերը»:«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերադարձավ 2007թ. «ռելսերի» վրա: Այսօր՝ մարտի 9-ին, ԲՀԿ-ում տեղի ունեցած իրադարձություններն այսպես բնութագրեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

 

«ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որի ընտրազանգվածն այն մարդիկ ենք, որոնք կտրականապես դեմ են Հանրապետական կուսակցությանը: ԲՀԿ-ն պետք է բուֆեր ծառայեր՝ չվտանգելով իշխանությանը, մինչդեռ անցած տարվա վերջին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ընդդիմություն լինելու մասին: Եվ այստեղ արդեն Սերժ Սարգսյանը Ծառուկյանին ասաց. «Սա Ձեր կուսակցությունը չէ, դուրս եկեք»»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նույնպես համաձայն է Ստյոպա Սաֆարյանի հետ: Վերջինիս խոսքով՝ «Գագիկ Ծառուկյանի դեպքով բացառվեց ապահով ընդդիմություն կոչվածը»: 

Նույն շարքից